ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Մեր կազմակերպությունը տրամադրում է դիմողներին հետևյալ ծառայությունները անվճար հիմունքներով`
- իրավաբանական խորհրդատվություն,
- դիմողների իրավունքների և պարտականությունների մասին իրազեկում և պարզաբանում,
- «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի մասին տեղեկատվության տրամադրում, ինչպես նաև օրենքի հոդվածների պարզաբանում,
- դիմումների և այլ փաստաթղթերի ճիշտ ձևակերպման համար անհրաժեշտ դիմում-օրինակների տրամադրում,
- ՀՀ անշարժ գույքի գնահատման ստանդարտի տրամադրում, դրույթների պարզաբանում, ինչպես նաև անշարժ գույքի շուկայական արժեքի որոշման (գնահատման) մեթոդիկայի հետ ծանոթացում,
- ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից կատարված գնահատման հաշվետվությունների հետ ծանոթացում,
- Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի տրամադրում,
- մամուլի ասուլիսների կազմակերպում, ինչպես նաև սեփականատերերի խնդիրների վերաբերյալ ԶԼՄ-ներում հոդվածների տպագրում,
- առանձնահատուկ դեպքերում փաստաբանական օգնության տրամադրում:
Քաղաքացիներին պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու անհնարինության դեպքում կազմակերպությունը «Տեղեկատվության ազատութփյան մասին» ՀՀ օրենքի հիման վրա աջակցում է քաղաքացիներին դատական կարգով անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու հարցում:
|
Մեր մասին
2002թ. սկսվեց հասարակության մի ստվար զանգվածի բռնի, բացահայտ և զանգվածային սեփականազրկման գործընթացը: Երևույթն այնքան արտառոց էր իրեն իրավական պետություն հռչակած երկրի համար, որ վերը նշված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտություն առաջացավ հիմնել «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը:
|
|
|
Եղեք պաշտպանված
Ինչպիսի՞ քայլեր ձեռնարկել, երբ ձեր սեփականությունը հայտնվել է օտարման տարածքում:
|
Ի՞նչ պետք է իմանալ
«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ:
|
![]() |
ՀաղորդումներՍեփականության օտարման վերաբերյալ պատմող հեռուստահաղորդումներ և տեսանյութեր: |
![]() |
Քարտեզ“Պետական կարիքների զոհեր” ՀԿ-ի կողմից պատրաստված Երևան քաղաքի իրացման ենթակա տարածքների քարտեզ: |
![]() |
ՄամուլՀՀ-ում սեփականության օտարման մասին մամուլում տեղ գտած հոդվածներ: |












